Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍԸ ՉԻ ԿՈՐՑՐԵԼ

Մարտ 08,2011 00:00

«Ղարաբաղյան խնդրի չլուծված լինելը խոչընդոտում է ոչ միայն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, այլեւ երկրների զարգացմանը, այդ թվում` Ադրբեջանի»,- news.am-ի մատուցմամբ, այդ մասին Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է այդ երկրում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան: Նրա ասելով, ղարաբաղյան խնդրի կարգավորումը բարենպաստ պայմաններ կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների զարգացման համար: «Ես հավատում եմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական համաձայնության ձեռք բերմանը: Այլ հարց է, որ կողմերը կարող են առաջ ընթանալ արագացված կամ դանդաղ տեմպերով»,- ընդգծել է Կոբիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել