Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՅՔ ՆՈՒՅՆՊԵՍ ԵՐԲԵՄՆ ՍԽԱԼՎՈՒՄ ԵՆ

Մարտ 08,2011 00:00

\"\"

Հայտնի հեռուստաաստղ Թինա Կանդելակին ներողություն է խնդրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողից, որին օրեր առաջ մեղադրել էր twitter-ում իր էջը «ներթափանցելու» համար: Ըստ նույն ռադիոկայանի հաղորդագրության, Թինան ընդունել է, որ նման հայտարարություն է արել՝ էմոցիաների ազդեցության տակ: «Ազատության» թղթակիցը Կանդելակիի հետ նամակագրական կապի մեջ էր, ցանկանալով նրանից իմանալ, թե ինչու է Թինան միացել կոլեկտիվ նամակին, որը ստորագրել էին 55 իշխանամետ գործիչները՝
«ի պաշտպանություն Ռուսաստանի դատական համակարգի»: Ըստ նամակի հեղինակների, որոշ ուժեր վարկաբեկում են այդ համակարգը՝ Խոդորկովսկու եւ Լեբեդեւի վերաբերյալ վերջին դատավճռից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել