Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 5

Մարտ 05,2011 00:00

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր վերջապես կարող եք հանգիստ շունչ քաշել. լարված աշխատանքային գործընթացներն ավարտվեցին: Հարմար ժամանակ է հիշել՝ հանդիպել նրան, ում վաղուց մոռացել եք:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հնարավորություն կունենաք իրականացնել նախկինում պլանավորած, բայց չիրականացրած ցանկությունները: Բայց մի մոռացեք, որ հիմա ձեզ հարկավոր է վերլուծության ենթարկել անցյալը:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Դուք չափից շատ ռոմանտիկ անձնավորություն լինելով հանդերձ, փորձում եք հակառակվել ձեր սրտին, բայց՝ իզուր. հետեւեք ձեր սրտի ձայնին:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր կարեւոր որոշումներ մի կայացրեք, փորձարկումներ մի արեք, հակառակ դեպքում՝ հետո կփոշմանեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ուզում եք, թե ոչ, բայց ստիպված կլինեք համաձայնել գործընկերոջ առաջարկությունների հետ:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Ամբողջ օրը համակարգչի առաջ անցկացնել խորհուրդ չի տրվում. մտածեք ձեր առողջության մասին:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք: Բայց ոչ մի դեպքում չչարաշահեք խմիչքն ու ծխախոտը:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր անընդհատ ինչ-որ բանից դժգոհ կլինեք: Անկանխատեսելի վեճերից խուսափելու համար երեկոն տանն անցկացրեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր գործնական հանդիպման գնալը խիստ ռիսկային է: Եթե զինված չեք խելամիտ պլաններով, ավելի լավ է հետաձգեք հանդիպումերը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Այսօր ավելի լավ է լուծեք բոլոր դրամական հարցերը, հետո նոր երազեք պայծառ ապագայի մասին:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Մարդկանց հետ առանց դիմակի շփվելն այսօր միայն ձեր օգտին կլինի: Մի թաքցրեք ձեր կարողություններն ու գիտելիքները:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Այսօր առավոտից սկսած՝ ջանքեր կգործադրեք ղեկավարության ուշադրությանն արժանանալու համար. ինքնատանջությամբ զբաղվելու կարիք չկա, միեւնույն է՝ ձեզ արդեն նկատել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել