Հնդիկ գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ առավոտյան դժվար արթնանում: Խնդիրը գենի մեջ է: Փորձարկումներն իրականացվել են ճանճերի վրա: Ճանճերի մոտ քնելու առումով նույն հատկանիշներն են գրանցվել, ինչ որ մարդկանց մոտ: Քնկոտ ճանճերի մոտ բացակայել է մի գեն, որն անվանել են «24»: Նշված գենը պատասխանատու է PER սպիտակուցի արտադրման համար, որը կարգավորում է օրվա ռիթմը: Եթե սպիտակուցն օրգանիզմում բավարար չափով է, բնական ժամացույցը հուշում է, թե երբ պետք է քնել: