Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ-ուժեղ սեռը

Մարտ 05,2011 00:00

\"\"
\"\"\"\"
\"\"\"\"
\"\"

 

Տարածված կարծիք կա, թե տղամարդիկ կանանց թույլ սեռ կոչում են սոսկ սեփական ամբիցիաները բավարարելու համար, քանի որ իրականում կանայք ավելի ուժեղ են: Որքանո՞վ է դա ճիշտ ու հիմնավորված, դժվար է միանշանակ պատասխանել: Գուցե նկատի ունեն կանանց ավելի կազմակերպված լինե՞լը, ցանկացածին համոզել կարողանալու շնո՞րհը եւ կյանքում նպատակին հասնելու կա՞մքը: Թե՞ կանանց իսկական ուժը հենց նրանց թուլության մեջ է: Հնարավոր են բոլորն էլ: Սակայն կանայք էլ իրենց հերթին են ուժեղ ու առնական տղամարդ փնտրում, որպեսզի նրա կողքին իրենց թույլ զգան եւ, ինչպես իրենք են հաստատում, նրա թիկունքում ավելի ապահով ու պաշտպանված լինեն:

Այս երկմիասնությունից դեռ ոչ ոք գլուխ չի հանել: Թերեւս, կանանց ուժն ավելի շատ հոգեւոր ոլորտում է դրսեւորվում, իսկ տղամարդկանցը՝ ֆիզիկական: Բայց արի ու տես, որ կանայք էլ կան, որոնք նաեւ ֆիզիկական ուժի տեսանկjունից տղամարդուն չեն զիջում ու հարկ եղած դեպքում իրենք կարող են ցանկացածին թեւութիկունք կանգնել, ինչպես ներկայացվող լուսանկարներում: Հետաքրքիր է՝ կգտնվի՞ այնպիսի տղամարդ, որ ցանկանա իր կողքին նման ընկերուհի ունենալ: Դժվար թե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել