Առաջին միջին քաշային կարգում (69,9 կգ) աբովյանցի հեռանկարային բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը, որը ներկայումս բնակվում եւ մարզվում է ԱՄՆ-ում, գարնանը երկու մենամարտ է անցկացնելու եւ երկուսում էլ մրցակիցները մեքսիկացի են լինելու: Վանեսը, որ պրոֆեսիոնալ ռինգում արդեն անցկացրել է 28 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել (17-ը՝ նոկաուտով), մարտի 23-ին Մոնրեալում 10 ռաունդանոց հանդիպում կունենա Բլադիմիր Էռնանդեսի հետ, իսկ արդեն ապրիլի 23-ին Օկլահոմա նահանգի Տեկերվիլլ քաղաքում «WBC Silver» տիտղոսը կվիճարկի Սաուլ Ռոմանի հետ մրցապայքարում: