ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Մալթայում մեկնարկած Եվրոպայի 2013 թվականի կանանց առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի մեկնարկային հանդիպումում 1:0 հաշվով պարտության է մատնել Ֆարերյան կղզիների ընտրանուն: Հանդիպման 8-րդ րոպեին Գայանե Կոստանյանի խփած գոլը դարձել է միակը եւ հաղթանակ պարգեւել գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանի սանուհիներին: Նույն օրը տանտերերը նույն հաշվով առավելության են հասել Վրաստանի նկատմամբ:
Այսօր մեր աղջիկները խաղում են Վրաստանի հետ, իսկ երկրորդ զույգը կազմել են Մալթան ու Ֆարերյան կղզիները: