Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում են ամենածանր երկու քայլերը

Մարտ 05,2011 00:00

\"\"Քաթարում շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի խաղարկության եզրափակիչ մրցաշարում երեկ մարաթոնյան պայքարի նախավերջին օրն էր: Իսկ նախորդ տուրում մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մեկական միավոր գրանցեցին իրենց անվան դիմաց: Էկվադորցի Մարթա Ֆյերոյի նկատմամբ տարած հաղթանակն անչափ կարեւոր էր Էլինայի համար, ինչի շնորհիվ հայ շախմատիստուհին պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը եւ պայքարն առաջին տեղում ավարտելու լուրջ հայտ ներկայացրեց: Իսկ Լիլիթը, պարտության մատնելով Ժու Չենին, մեկ աստիճանով բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում:

Ինը տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող եռյակը դասավորվել է հետեւյալ հաջորդականությամբ:

1. Էլինա Դանիելյան (Հայաստան) 7,5 միավոր:

2. Մարի Սեբագ (Ֆրանսիա) 6,5:

3. Համփի Կոներու (Հնդկաստան) 6,0:

Լիլիթ Մկրտչյանը 4,0 միավորով տեղափոխվել է 7-րդ հորիզոնական:

Երեկ մեր աղջիկները խաղում էին սեւ խաղաքարերով. Էլինան՝ Պիա Կրամլինգի, Լիլիթը՝ Համփի Կոներուի հետ: Մրցաշարային աղյուսակում 12 մասնակիցների վերջնական դասավորության հարցում կարեւոր էր նաեւ Մարի Սեբագ-Մայա Չիբուրդանիձե (Վրաստան) հակամարտության ելքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել