Լրահոս
Օրվա լրահոսը

Նեպալցին օդանավի կործանում էր կանխատեսել

Մարտ 05,2011 00:00

Newsru.com-ի մատուցմամբ, Մոսկվայում կալանավորվել է մի նեպալցի, որը «Շերեմետեւո» օդակայանում «ականապատել» էր թռիչքի պատրաստ Մոսկվա-Դեյլի ավիաչվերթը: Նա պնդել էր, թե կարողանում է գուշակել ապագան, եւ թռիչքի ընթացքում օդանավի պայթյուն է կանխատեսել:

Ինքնաթիռի ուղեւորներից մեկը զանգահարել էր օդակայանի դիսպետչերին ու հայտնել, որ «այդ ինքնաթիռը տեղ չի հասնելու եւ օդում պայթելու է»:

Այդ տեղեկությունը ստուգելու համար գործի էր դրվել օդանավակայանի ներքին գործերի ողջ անձնակազմը: Ինքնաթիռը տեղափոխվել էր անվտանգ վայր, իսկ ուղեւորները տարհանվել էին: Ինքնաթիռի, ուղեւորների ու նրանց բեռների կրկնակի ստուգման արդյունքում պայթուցիկ որեւէ սարք չի հայտնաբերվել:

Իրավապահ մարմինները ձերբակալել են նեպալցի «գուշակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել