Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաց գեներալն անցել է ընդդիմության ճամբար

Մարտ 05,2011 00:00

Վրաստանում քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ Գիյա Ուչավան, որը նաեւ վրաց-աբխազական հակամարտության մասնակից է, որոշում է կայացրել օգնել ընդդիմադիր «Վրաստանի համաժողովրդական հավաքին»՝ «քաղաքացիական դիմադրության կոմիտեին կից «երդվյալների» ջոկատներ ստեղծելու հարցում: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Վզգլյադ» թերթը:

Միաժամանակ, վրացական «Վերսիա» թերթին տված հարցազրույցում գեներալը հայտարարել է, որ այդ ջոկատները պատրաստ կլինեն պաշտպանել խաղաղ ցույցերի մասնակիցներին, ովքեր բողոքի ակցիաներ կկազմակերպեն Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով։ «Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվելու, խորհուրդ կտամ մեզ վրա էլ չհարձակվեն»,- հայտարարել է գեներալը՝ շեշտելով նաեւ, որ կողմ է խաղաղ հեղափոխությանը, եւ թույլ չի տա, որ գործը հասնի զինված հակամարտության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել