Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍԵՔ՝ ԱՍԵՄ

Մարտ 05,2011 00:00

«Նվագախմբի տղաները» ֆիլմում միամիտ ձեւացող «Դինջ» մականունով հերոսը հրամանատարին ասում է. «Ախր, պարոն պալկովնիկ, որ իմանամ ինչ եք ուզում, որ ասեմ՝ կասեմ, բա որ չգիտեմ ինչ եք ուզում որ ասեմ՝ ի՞նչ ասեմ»: Այս տրամաբանությանը շատ մոտ էր Հայաստանի հանրային խորհրդի Ձեռնարկատիրության եւ սպառողների շահերի պաշտպանության հարցերով հանձնաժողովում երեկվա քննարկումը: Թեեւ նամակով ծանուցել էին, թե քննարկման թեման «Սփյուռքահայերի մասնակցությամբ կառավարման եւ կարգավորման կառույց ունենալու նպատակահարմարությունն» է եւ նպատակն էլ՝ պարզել համազգային կառույցների, խորհրդարանական ուժերի դիրքորոշումները, տեղում պարզվեց, որ հանձնաժողովի նախագահ, վաստակաշատ ու նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը ընդամենը փորձում է պարզել, թե թեման www.sociology.am կայքում քննարկման դնելու համար ինչպես ձեւակերպի հարցը:

Հայտնի է, որ Հայաստանի կառավարման համակարգին սփյուռքահայերի մասնակցության մասին առաջինը բարձրաձայնեց ՀՀ սփյուռքի հանրապետական նախարար Հրանուշ Հակոբյանը: Արշակ Սադոյանն էլ հանրապետականից եկող գաղափարի քննարկմանը հրավիրել էր խորհրդարանական բոլոր ուժերին: Արտախորհրդարանականներին՝ չէր հրավիրել: Հանրապետական ղեկավարով կառավարության հանրապետական ներկայացուցչի առաջարկի հանրային քննարկմանը հանրապետական մեծամասնությամբ խորհրդարանից մարդ չկար: Խորհրդարանական ընդդիմությունն էլ չկար: Կար միայն «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ, ոչ պատգամավոր Խաչիկ Գալստյանը, ով Հայաստանի կառավարման համակարգին սփյուռքահայերի մասնակցության առաջարկը ողջունելի համարեց, կարեւորով մասնագիտական քննարկումները:

Քննարկումն ակնհայտորեն չստացվեց, 10 ներկաներից 5-ը լրագրողներն էին: Իսկ Արշակ Սադոյանը հայտարարեց, որ ամեն դեպքում այսօրվանից՝ մարտի 5-ին «Սփյուռքահայերի մասնակցությամբ կառավարման եւ կարգավորման կառույց ունենալու նպատակահարմարություն» թեման հարցի տեսքով որեւէ ձեւակերպում կստանա եւ կտեղադրվի հիշյալ կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել