«Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի բողոքը, որով նրանք պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, մերժվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի կողմից: 14.02.2011թ. բողոքի մերժման որոշումը դատախազության կողմից թվագրված է 27 օգոստոսի 2008թ.: Դատախազի որոշումը համարում ենք անօրինական ու անհիմն եւ օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու ենք դատարանում: Որոշումը կրում է վերացական բնույթ, չկա փաստացի պատճառաբանական մաս, որում նշված լիներ քրեական գործով ձեռք բերված որեւէ ապացույց: Ամսաթվի անճշտությունը վկայում է այն մասին, որ դատախազությունը ակնհայտորեն մակերեսորեն է վերաբերվել մեր բողոքին եւ արտագրել է մի ստանդարտ որոշում՝ ուղղակի պատասխան տված լինելու համար»,- ասված է փաստաբանների հայտարարության մեջ: