Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ

Մարտ 05,2011 00:00

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորել է Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Կարեն Անդրեասյանին: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ՄԻՊ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: ՄԻՊ-ին ուղղված իր շնորհավորական նամակում Րաֆֆի Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նոր պաշտպանը մինչեւ վերջ հավատարիմ կմնա տված երդմանը՝ «գործունեության առանցքում պահելով մարդու համալիր իրավունքների պաշտպանությանն անբասիր ծառայելու հրամայականը՝ անկախ նրա քաղաքական հայացքներից, սոցիալական վիճակից, ազգային պատկանելությունից, հավատից եւ մյուս հատկանիշներից»: «Իրավագիտության ոլորտի դրական փորձն ու հարուստ գիտելիքները, անաչառությունն ու սկզբունքայնությունը, որոնցով օժտված եք, անտարակույս ձեզ կօգնեն էապես թարմացնել եւ բարեփոխել ՄԻՊ համակարգը՝ շահելով ՀՀ քաղաքացիների բարձր վստահությունը»,- նամակում հավելել է «Ժառանգություն» կուսակցության նախագահը: ՄԻՊ մամուլի խոսնակի փոխանցմամբ, Կարեն Անդրեասյանին շնորհավորել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Յուրա Հայրապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել