Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որոշվել է 352 ավտոմեքենայի իրական արժեքը

Մարտ 05,2011 00:00

Կառավարության 2011թ. փետրվարի 24-ի 161-Ն որոշմամբ հաստատված կարգով Տավուշի մարզպետարանում սկսվել է մինչեւ 2005թ. արտադրության եւ մինչեւ 5 միլիոն դրամ արժեքով արտասահմանյան համարանիշներով տրանսպորտային միջոցների հաշվառման, անտոկոս վարկի ձեւակերպման, պայմանագրերի կնքման նախնական գործընթացը: Մարզպետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, իսկ մարզի համայնքապետարանների տրամադրած տեղեկատվության համաձայն, Տավուշում կա արտասահմանյան համարանիշներով 573 տրանսպորտային միջոց: Թիվը վերջնական չէ: Մաքսային կոմիտեի սահմանած ձեւին համապատասխան ճշգրտված 454 տրանսպորտային միջոցների ցանկն ուղարկվել է Պետական եկամուտների կոմիտե՝ դրանց իրական արժեքը որոշելու համար: Արդեն մարզպետարան են ներկայացվել 352 տրանսպորտային միջոցի իրական արժեքները:

Ինչպե՞ս է որոշվում «իրական արժեք» կոչվածը, դրա առաջացման գործում ի՞նչ մաս են կազմում մաքսային ոլորտում գործող «կողմնորոշիչ գները»: Մեծամասամբ կարիքավոր վարորդները 6 ամսում ինչպե՞ս են մարելու վարկը, եթե շատերն իրենց մեքենաները վարկով են գնել եւ հազիվ են օրվա հացը վաստակում: Ինչո՞ւ մինչեւ հիմա կառավարությունը չի պարզել, թե որ ընկերություններն են զբաղվել վրացական համարանիշներով մեքենաների Հայաստան «ժամանակավոր ներմուծում» ռեժիմի ձեւակերպումներով: Մեր ունեցած տեղեկություններով, այդ ընկերությունները սերտ կապ ունեն մաքսային ոլորտի ղեկավարների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել