Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿԸ» ԹՈՂԱՐԿՈՒՄ Է WOMAN՝S CARD

Մարտ 05,2011 00:00

Կանանց տոների կապակցությամբ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն հանդես է գալիս Հայաստանում նախադեպը չունեցող նախաձեռնությամբ՝ թողարկում է միայն կանանց համար Master Card WOMAN՝S CARD: Այն հատուկ դիզայնով կանանց քարտ է, որը քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվելու հատուկ կանանց համար մշակված մի շարք առավելություններից: Նշյալ քարտապաններին կտրվեն ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉԵՐ ավելի քան 160 առեւտրային եւ սպասարկման կետերում՝ բազմաթիվ խանութներում, գեղեցկության սրահներում, ՍՊԱ եւ բժշկական կենտրոններում: Բացի այդ, WOMAN՝S CARD-ի քարտապանների համար բանկն առանց վճարի գանձման կտրամադրի e-Converse՝ ինտերնետ-բանկինգ ծառայությունը:

WOMAN՝S CARD-ը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով: Քարտը կարող է թողարկվել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային: Քարտի սպասարկման վճարը չի տարբերվելու MasterCard Standart քարտի համար սահմանված սակագներից: Կանխիկի տրամադրումը բանկի կանխիկացման կետերում եւ բանկոմատներում՝ անվճար է:

Հիշեցնենք, որ «Կոնվերսբանկն» իր ARCA, VISA, MASTER CARD քարտապանների համար դեռեւս 2010 թվականից մշակել է 2-30%-ոց զեղչային բացառիկ համակարգ, որի նպատակն է առեւտրի եւ սպասարկման մոտ 300 կետերում իր քարտապանների համար ապահովել առավել հարմարավետ պայմաններ: Հատուկ զեղչային համակարգ է գործում նաեւ բանկի VISA CLASSIC, VISA GOLD եւ VISA PLATINUM քարտապանների համար, որի շնորհիվ քարտապաններն աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվում են մինչեւ 75% զեղչով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել