Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ «ՎԻՎԱՍԵԼԻՑ»

Մարտ 05,2011 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարում է HSPA+ տեխնոլոգիայի շնորհիվ մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնման մասին՝ առաջարկելով Երեւանի տարածքում մինչեւ 21.6 Մբիթ/վրկ. ներբեռնման արագություն ապահովող սարքեր: Ներբեռնման՝ համապատասխանաբար 14.4 Մբիթ/վրկ եւ 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» եւ «ՄՏՍ կոնեկտ E1820» անլար մոդեմները հասանելի են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը աշխատանքներ է իրականացնում ՀՀ մարզերում եւս HSPA+ ցանցը հասանելի դարձնելու ուղղությամբ: Աստիճանաբար, HSPA+ ցանցը կընդլայնվի՝ ներառելով երկրի բոլոր շրջանները: Երեւանում մինչեւ 21.6 Մբիթ/վրկ. արագություն ապահովող՝ HSPA+ (Evolved HSPA) ցանցը ծավալվում է վերբեռնման մինչեւ 50 Մբիթ/վրկ եւ ներբեռնման՝ մինչեւ 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4-րդ սերնդի/LTE ցանցի ընդլայնմանը զուգընթաց: «HSPA+ եւ LTE ցանցերի ստեղծման հարցում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի վճռականությունը պայմանավորված է սպառողին բջջային լայնաշերտ ծառայությունների առավելություններից օգտվելու հնարավորություն ընձեռելու ցանկությամբ: Այսօր մենք ներկայացրինք եւս երկու USB մոդեմ՝՝ սպառողին թույլ տալով լիարժեք օգտվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ Երեւանում հասանելի 3.5G ցանցի հնարավորություններից: Միեւնույն ժամանակ, HSPA+ ցանցին զուգահեռ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ընդլայնում է նաեւ 4G ցանցը»,- հայտարարեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Տվյալների անլար փոխանակման եւ առավել մեծ արագությունների՝ սպառողների շրջանում պահանջարկի աճին զուգընթաց, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կշարունակի մեծացնել առաջարկվող անլար սարքերի տեսականին՝ նպաստելով իր հաճախորդների շրջանում HSPA+ եւ 4G ցանցերի շնորհիվ բջջային տվյալների փոխանցման ծառայություններից օգտվողների թվի աճին: 4G/LTE ցանցի գործարկումը ընկերության՝ HSPA եւ HSPA+ տեխնոլոգիաների վրա հիմնված դեռեւս չգերազանցված 3.5G ցանցի տրամաբանական շարունակությունն է: LTE տեխնոլոգիան, որի կոմերցիոն գործարկումը Երեւանի տարածքում տեղի ունեցավ 2010թ. դեկտեմբերի 20-ին, այս պահի դրությամբ հասանելի է աշխարհի ընդամենը մի քանի երկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել