Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մարտ 05,2011 00:00

Շարունակվում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Հնդկաստանում: Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի եւ Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ անվտանգության հարցերով պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել, ինչը հնարավորություն կտա ավելի մոտեցնել միմյանց դիրքորոշումները անվտանգության մարտահրավերներին դիմակայելու գործում: Կողմերը կարեւորել են երկխոսությունը տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման գործում: Արթուր Բաղդասարյանը Շիվ Շանկար Մենոնին հրավիրել է Հայաստան, հրավերն ընդունվել է: Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլոտի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման, միջբուհական համատեղ կրթական ծրագրերի իրականացման եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ընթացքում որոշվել է կյանքի կոչել դեռեւս 2006թ. ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Երեւանում բացել տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոն: Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ դա կարող է հիմք հանդիսանալ այս ոլորտում հետագա համագործակցության խորացման համար: Կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել այս տարվա ընթացքում կենտրոնի ստեղծման մեկնարկը տալու համար: Սաչին Պայլոտը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել այդ գործին: Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Հնդկաստանի առեւտրաարդյունաբերական պալատի դաշնության գլխավոր տնօրեն Ռաջիվ Կումարի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը, ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմակերպել հայ-հնդկական գործարար համաժողով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել