Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. ՄԻՆԱՍՅԱՆԸ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ

Մարտ 05,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացված 15 կետից բաղկացած վերջնագիրը հուշում է, որ այն կազմվել է գունավոր հեղափոխությունների կենտրոններից մեկում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 4-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրան նման ենթադրության տեղիք է տվել այն, որ այդ հուշագրում առկա բոլոր գումարները ներկայացված են դոլարային տեսքով. «Հայաստանի նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար)»:  «Սա թույլ է տալիս մտածել առնվազն երկու հնարավոր տարբերակների մասին՝ կամ այդ 15 կետերը մշակվել են գունավոր հեղափոխությունների կենտրոններում եւ այդտեղից ուղարկվել են Հայաստան, կամ հակառակը՝ մշակվել են այստեղ եւ ուղղված են այդ գունավոր հեղափոխությունների կենտրոններին, ինչը վերջին հաշվով նույնն է»,- ասել է նա: News.am-ը Գագիկ Մինասյանին խնդրեց թվել գունավոր հեղափոխությունների՝ իրեն հայտնի կենտրոնները, ինչին նա արձագանքեց. «Ես դրանց հստակ տեղը չգիտեմ, բայց գիտեմ դրանց վայրագ գործողությունների հետեւանքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել