«Սարդարապատ» շարժման հիմնադիր եւ ՀԱԿ-ին մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով մարտի 1-ին ՀԱԿ-ի հրապարակած հայտարարությանն ու իշխանություններին առաջադրված պահանջների ընդունելի կամ ռեալ լինելու հանգամանքին՝ ասաց, թե այդ պահանջների մեջ զավեշտական կետեր կան, ու որպես օրինակ մատնանշեց այսինչ կամ այնինչ չինովնիկի հրաժարականի պահանջ պարունակող կետը. «Այստեղ զավեշտական բան եմ նկատում այն իմաստով, որ մենք արդեն օրեր, շաբաթներ առաջ տեղյակ ենք լինում, որ Սերժ Սարգսյանը տարբեր պատճառներով ուզում է ձերբազատվել այս կամ այն չինովնիկից, եւ հանկարծ էդ մարդկանց անունը մենք լսում ենք Տեր-Պետրոսյանի շուրթերից, որը եւս պահանջում է ձերբազատվել դրանցից»:
Կարդացեք