Բրիտանիայի մի բնակիչ «eBay» օնլայն աճուրդի է հանել ինքն իրեն: 45-ամյա Դեւիդ Բուդը հայտարարության մեջ իրեն ներկայացրել է որպես վաճառքի գծով հմուտ մասնագետ: Նա աշխատանք է փնտրում արդեն 2 տարի, օրական 30 ռեզյումե է ուղարկել տարբեր գործատուների, բայց ոչ մի արդյունքի չի հասել: Անգլիացին իր ընդունակությունները գնահատել է տարեկան 35 հազար ֆունտ ստերլինգ: Նոր Զելանդիայի մի բնակիչ էլ «Trade Me» օնլայն աճուրդում վաճառել է իր ընկճախտը՝ 155 նորզելանդական դոլարով: