Երեկ Իտալիայում մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Բրեշիա քաղաքում անցկացվող մրցումներում Հայաստանը ներկայացնում են չորս հրաձիգներ՝ Նորայր Բախտամյանը, Նորայր Առաքելյանը, Անդրանիկ Փիլոսյանը եւ Լիլիթ Նիկողոսյանը: Նրանք հանդես կգան օդամղիչ զենքով՝ 10 մետր մրցաձեւում:
Իսկ թենիսիստներ Անի Սաֆարյանը, Արեւիկ Թումանյանը, Արշակ Ղազարյանն ու Միքայել Խաչատրյանը՝ մարզիչ Վահե Ավետիսյանի ղեկավարությամբ, մարտի 12-ին մեկնում են Անթալիա: Այնտեղ նրանք կմարզվեն՝ նախապատրաստվելով մարտի 17-28-ը կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը: