«Armchess.am» կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի լավագույն գրոսմայստեր, աշխարհի երրորդ շախմատիստ Լեւոն Արոնյանն ավարտեց հավակնորդների մրցաշարի նախապատրաստության գլխավոր հավաքը Ծաղկաձորում: Այժմ նա կմեկնի Մոնակո եւ Մոնտե Կարլոյում կմասնակցի արագ եւ կայծակնային շախմատի «Amber Chess Tournament» 20-րդ հոբելյանական մրցաշարին, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը 227 հազար եվրո է:
Հիշեցնենք, որ Մոնտե Կարլոյում Արոնյանի մրցակիցներն են աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը (բոլորն էլ՝ Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Անիշ Գիրին (Հոլանդիա) եւ Վուղար Հաշիմովը (Ադրբեջան):