Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱՎ» ՍԵՄԻՆԱՐ

Մարտ 04,2011 00:00

Այսօր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա հայ-ռուսական համատեղ սեմինար-ցուցադրում՝ «Կրթական համակարգում ՄԻԱՎ վարակների կանխարգելման, ՄԻԱՎ-դրական ախտորոշում ունեցողների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձեւավորման, ռիսկային խմբերի հետ աշխատանքների իրականացման ոլորտում ՀՀ փորձը» թեմայով:
Ըստ «Արմինֆոյի», սեմինարը նախաձեռնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի մոսկովյան գրասենյակը, ՌԴ ԿԳ նախարարությունը, «Դաստիարակության հիմնախնդիրների հետազոտման, առողջ ապրելակերպի ձեւավորման, թմրամոլության կանխարգելման, երեխաների եւ երիտասարդության սոցիալ-մանկավարժական աջակցման  կենտրոն» դաշնային պետական գիտական հաստատությունը: Սեմինարի հայեցակարգում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՄԻԱՎ-կանխարգելման բնագավառում փորձի հետազոտություններ կատարելու համար: Այսպիսով, ՀՀ առողջապահության նախարարությունը 2007 թվականին հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ մշակել է հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի նոր ծրագիր, որտեղ հատուկ շեշտ է դրվում դեռահասների իրազեկությունը բարձրացնելու վրա: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նախագծի սահմաններում մշակվել են կրթական ծրագրեր 10-24 տարեկան երեխաների եւ երիտասարդների համար, որոնք նախատեսված էին ուսումնական հաստատություններում դասավանդելու համար: Այդ դեպքում հատուկ ուշադրություն էր դարձվում բարոյական արժեքների եւ ընտանիքի պրոպագանդայի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել