Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի են ունեցել հակակառավարական բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ: Այդ մասին հինգշաբթի օրը տեղեկացրել է newsru-ն՝ հավելելով, որ ցուցարարների հիմնական պահանջը երկրի վարչապետի՝՝ պահպանողական Յադրանկա Կոսորի հրաժարականն է: Ցուցարարները երթով անցել են մայրաքաղաքի փողոցներով, ակցիան անցել է առանց ոստիկանության հետ բախումների:
Ցուցարարներն այրել են Եվրամիության՝ որի անդամակցությանն է ձգտում Խորվաթիան, ու նաեւ ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության, նաեւ պատռել են իշխող «Քրիստոնյա-դեմոկրատական համագործակցություն» կուսակցության դրոշները: Բողոքի ցույցեր են անցել երկրի նաեւ այլ քաղաքներում: Ցուցարարների մեծ մասը երիտասարդներ են եղել, որոնք ակցիան կազմակերպել են՝ օգտագործելով Facebook սոցիալական ցանցի հնարավորությունները: Նրանք հանդես են գալիս Խորվաթիան կլանած կոռուպցիայի դեմ:
Հիշեցնենք, որ Յադրանկա Կոսորը Խորվաթիայի կառավարությունը գլխավորում է 2009թ.-ից, իսկ նրան նախորդող վարչապետ Իվո Սանադերը կալանավորվել է կոռուպցիայի եւ իր լիազորությունների սահմանազանցման մեղադրանքով: