Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբական աշխահը դեմ է արտաքին միջամտությանը Լիբիայում

Մարտ 04,2011 00:00

\"\"Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի կողմնակիցները որոշել են շարունակել պայքարել երկրի նավթարդյունաբերության կենտրոններից մեկի՝ Մարսա-էլ-Բուրեյք՝ Բրեգա քաղաքի համար, որը նախօրեին անցել էր ընդդիմության վերահսկողության տակ: Ինչպես հաղորդում է Al-Arabiya-ն,  հինգշաբթի օրը Քադդաֆիին հավատարիմ ռազմաօդային ուժերը նոր ռմբահարումների են ենթարկել  Բրեգայում ապստամբների դիրքերը: Օդուժի կողմից գնդակոծվել են մասնավորապես քաղաքի օդանավակայանն ու նավթային օբյեկտները:
Կողմերն առայժմ վճռական են մինչեւ վերջ պատերազմ վարելու հարցում: Լիբիայի Ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը հիգշաբթի օրը հայտարարել է, թե ընդդիմության անցումային կառավարությունը  մտադիր չէ բանակցել Քադդաֆիի ռեժիմի հետ՝ միաժամանակ թողնելով խնդրի խաղաղ կարգավորման հույսեր: Ջալիլը հայտարարել է, որ եթե Վենեսուելայի ներկայացուցիչները կապվեն ընդդիմության հետ եւ միջնորդական օգնություն առաջարկեն՝ անցումային կառավարությունն այդ հարցը կքննարկի: Քադդաֆիի կողմնակիցներն իրենց հերթին  իբրեւ առաջնորդին հավատարմության եւ սեփական ուժերին վստահելու նշան՝ Տրիպոլիում հրավառություն են կազմակերպել:
Այլ աղբյուրներ, Լիբիայում ստեղծված իրավիճակին անդրադառնալով, փոխանցում են, թե Արաբական պետությունների լիգան կտրականապես մերժել է Լիբիայի ներքին գործերին ցանկացած տիպի օտարերկրյա միջամտությունը, այդ թվում՝ ռազմական, ընդգծելով երկրի ազգային միասնականությունը, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, չբացառելով միաժամանակ այդ երկրի օդային տարածքում  լիբիական ռազմաօդային ուժերի թռիչքի համար արգելված գոտիների ստեղծմանն աջակցելը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Կահիրեում Արաբական պետությունների լիագայի անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին հայտնի է դարձել նաեւ, որ նախարարները պայմանավորվել են շարունակել լիբիական ժողովրդին պաշտպանելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու շուրջ խորհրդակցություններ վարել: Լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան նշել է, որ լուծման տարբերակներից մեկը կարող է լինել Լիբիայի օդային տարածքում Ջամահիրի ռազմաօդային ուժերի համար «փակ երկինք» ստեղծելը եւ հավելել, որ Լիգան ու նաեւ Աֆրիկյան միությունն ուսումնասիրում եւ քննարկում են դրա հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել