Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 04,2011 00:00

Երեկ Վիեննայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, որին հանդես եկավ ելույթով՝ կազմակերպության օրակարգային խնդիրների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Խոսելով ԵԱՀԿ դերակատարության մասին՝ Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել կազմակերպության գործունեության բոլոր ձեւաչափերում, ինչպես նաեւ նպաստել ԵԱՀԿ ամրագրված նպատակների եւ սկզբունքների համաձայն՝ ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են՝ շարունակելու քայլերը ուղղված երկրում ժողովրդավարության ամրապնդմանը՝ համաձայն անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին hանրապետության նախագահի ելույթում վերահաստատված ուղենիշների. ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում եւ եվրոպական չափանիշների հետեւողական ներմուծում մեր պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել