Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՍԱՌՆԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 04,2011 00:00

Երեկ կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Իշխանությունը ոչ միայն կորցնում է սառնասրտությունը, այլեւ ամենափոքր առիթներով մատնում իր խուճապը: Կառավարության շենքի առջեւ իրենց իրավունքների համար խաղաղ ցույցի դուրս եկած ընդամենը մոտ երկու տասնյակ առեւտրականների վրա են հարձակվել եռակի ավելի թվով ոստիկաններ: Ընդ որում՝ Սահմանադրության եւ օրենքի կոպիտ այդ ոտնահարումը կատարել են բարձրաստիճան ոստիկանների ղեկավարությամբ՝ արհամարհելով նաեւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի ներկայությունը: Ավելին՝ վերջիններս էլ են դարձել նրանց հարձակման եւ ուժի գործադրման թիրախ:
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության անզորությունից բխող հերթական այս վայրագությունը եւ հայտարարում, որ բոլոր օրինախախտները, սկսած կատարողներից եւ վերջացրած հրաման տվողներով, պատասխան են տալու օրենքի առաջ: Ոստիկանն իրավունք չունի ձեռք բարձրացնել ոչ մի քաղաքացու վրա: Բայց երբ ոստիկանը ձեռք է բարձրացնում ԱԺ պատգամավորի վրա, սա արդեն ավազակապետության նոր մի որակի դրսեւորում է, պետական իշխանության խայտառակություն կամ չգոյության ապացույց: Իշխանությունը նման վարքագծով պետությունը վերածում է խուժանապետության: Եթե Ազգային ժողովը համարժեք գնահատական չտա կատարվածին եւ միջոցներ չձեռնարկի, որ բոլոր մեղավոր ոստիկանները պատժվեն, ուրեմն ընդունում է, որ ինքն ամբողջ կազմով արժանի է նման վերաբերմունքի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել