Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի քվորում չկար

Մարտ 04,2011 00:00

Փետրվարի 10-ին «Նիստը ձախողվեց, հաջորդը՝ երկու ամիս հետո» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում ավագանու նիստեր չեն կայանում, քանզի ավագանու 13 անդամներից 5-ի լիազորությունը դադարեցվել է անհարգելի բացակայությունների համար, երեքն էլ հրաժարական են տվել: Իջեւանում անառողջ կրքեր ու մթնոլորտ է դեռ 2008-ի վերջերից:
Մարտի 3-ին նախատեսված էր Իջեւանի ավագանու նիստ ու էլի քվորում չկար: Փետրվարի 16-ին տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզպետարանում փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը  մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ Վարուժան Ներսիսյանի հետ  քննարկել էր Իջեւանի ՏԻՄ մարմիններում ստեղծված իրավիճակը եւ քաղաքապետին առաջարկել «սահմանված կարգով հրավիրել ավագանու հերթական նիստ եւ դրա արդյունքներով դիմել մարզպետին՝ գործող օրենսդրության շրջանակում ավագանու նոր ընտրություններ կազմակերպելու համար»:
Փաստորեն՝ կառավարությունը միայն խոսում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել