Լրահոս
Օրվա լրահոսը

Հողերի 98 տոկոսը չի օգտագործվում

Մարտ 04,2011 00:00

Մարտի 2-ին Արագածոտնի մարզպետարանում, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգայնի մասնակցությամբ, քննարկվել է մարզի 2011-2014թթ. զարգացման ծրագիրը, նաեւ համայնքներում վարձակալության տրվող գյուղնշանակության հողամասերի ավելացման հարցը: Պարզվել է, որ Արագածոտնի մարզում 2010թ.-ին վարձակալությամբ է տրվել ընդհանուր գյուղնշանակության հողերի 2,2 տոկոսը: Արմեն Գեւորգյանը այս ցուցանիշը համարել է խիստ ցածր՝ նշելով, որ համայնքները կարող են լիարժեք օգտագործել համայնքային բյուջեն համալրելու այդ ռեսուրսը, հատկապես որ՝ անցած տարի պարզեցվել են ընթացակարգերը:
Արագածոտնում ոչ միայն առկա ռեսուրսը չի օգտագործվում, այլ կան համայնքներ, որ բյուջեի պլանային ցուցանիշները նախորդ տարվանից պակաս են սահմանել, փաստաթղթերում ամբողջությամբ չեն արտացոլել սեփական եկամուտների բազային ցուցանիշները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել