Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սպանություն, որը բացահայտվեց 3 ժամում

Մարտ 04,2011 00:00

\"\"Մարտի 2-ին, ժամը 21-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ Իսահակյան 18 շենքի մոտից (Կամերային երաժշտության տան հարեւանությամբ) վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 45-ամյա Վասիլի Աբրամովիչը: Վերակենդանացման բաժնում գտնվող Աբրամովիչը ի վիճակի չի եղել հայտարարություն կամ բացատրություն տալու: Դեպքի վայրում էին ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Խումբը Օղակաձեւ զբոսայգու երկրորդ հատվածում հայտնաբերեց բնակության մշտական գրանցման վայր չունեցող՝ 42-ամյա Արթուր Նազարյանի դիակը (նախկինում դատված)՝ որովայնի եւ կրծքավանդակի վնասվածքներով: Դեպքի վայրում էին ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել \"\"Մաթեւոսյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ՝ փորձաքրեագետները:
Օպերատիվ խումբը նշված վայրից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկել Երեւանի Սայաթ-Նովայի փողոցի 44-ամյա բնակիչ Վարդան Բաղդասարյանին՝ աջ ձեռքի վնասվածքներով: Գիշերվա ժամը 1-ի սահմաններում օպերատիվ խումբը տեղեկություն ստացավ նաեւ, որ վիճաբանության մյուս մասնակիցը գտնվում է Քանաքեռում: Քանաքեռի Սարկավագի փողոցի թիվ 78/Ա շենքում հայտնաբերվեց Սայաթ-Նովայի փողոցի բնակիչ, նախկինում սպանության համար դատապարտված՝ 51-ամյա Արմեն Սիմոնյանը: Նա 16 հարկանի շենքի մուտքի բետոնե պատի միջից ոստիկանությանը ներկայացրեց թաքցրած սպանության գործիքը՝ դանակը: «Առավոտի» տեղեկություններով, սպանության նախնական շարժառիթը եղել է 7-10 օր առաջ Սիմոնյանի եւ Նազարյանի «ղումարի պատմությունը»: Խաղի ժամանակ Սիմոնյանը հաղթել է: Ու երբ դրվել է ժամկետ գումարը ստանալու, Նազարյանը հետաձգել է, պատճառաբանելով, թե գումար չունի տալու: Սիմոնյանը մարտի 2-ին Նազարյանին տեսնում է Կամերային երաժշտության տան հարեւանությամբ՝ ընկերների հետ խմելիս: Նա էլ է միանում կերուխումին, իսկ երբ «տաք» էր ամեն ինչ, գործը հասնում է վիճաբանության:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին (սպանության) եւ 112 հոդվածի 1-ին մասի (մարմնական վնասվածքներ հասցնելու) հատկանիշներով:
Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչի որոշմամբ Ա. Սիմոնյանը ձերբակալվել է եւ տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031