Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ

Մարտ 04,2011 00:00

Երեկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրին, որ երեկ ժ. 13.10-ին աշխատակազմ է զանգել փաստաբան Ստեփան Ոսկանյանը եւ տեղեկացրել, որ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության կենտրոնի բաժնի աշխատակիցները չեն թույլատրում իրեն տեսակցել ՀՀ կառավարության շենքի մոտից բաժին բերված իր պաշտպանյալ Վարդգես Գասպարիին եւ խնդրել է պաշտպանի աջակցությունը: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման հարցերով պատասխանատուն զանգել է ոստիկանության բաժնի պետին: Վերջինս հավաստիացրել է, որ փաստաբանը, հերթապահ մասին տեղեկացնելուց հետո, կարող է հանդիպել Վ. Գասպարիին:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը ժամը 14. 51-ին նաեւ այցելել է Կենտրոնի բաժին:
Բաժնում պարզվել է, որ թույլատրվել է փաստաբանի հանդիպումը Վ. Գասպարիին եւ փաստաբանը այդ ընթացքում եղել է Գասպարիի մոտ: Ժ.15.10-ից հետո Վ. Գասպարին ազատ է արձակվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031