Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԱՐԿԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ

Մարտ 04,2011 00:00

ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ սկսել է ՀՀ քաղաքացիներին տրամադրել բյուջետային անտոկոս վարկեր՝ ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումներին աջակցելու նպատակով: Ինչպես տեղեկացրեցին ֆիննախից՝ երեկ վարկային պայմանագիր կնքելու նպատակով նախարա֊րություն է դիմել 47 քաղաքացի, որից 21-ի հետ կնքվել են պայմանագրեր: 20 քաղաքացիներ էլ իրենց մեքենաները պետք է հանեն Վրաստանում հաշվառումից եւ ներմուծեն Հայաստան՝ ազատ շրջանառության ռեժիմով, իսկ 6 քաղաքացիներ չէին ներկայացրել մաքսային տեղեկանքը: Քաղաքացիներին վարկերը տրամադրվում են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Ընդհանուր առմամբ վարկային պայմանագրի կնքման առավելագույն տեւողությունը 30 րոպե է: Ծրագրի շրջանակում վարկեր կարող են ստանալ 2005-ից վաղ թողարկման տարեթվով, 5 մլն ՀՀ դրամից ցածր մաքսային արժեքով մինչեւ 10 տեղանոց  մարդատար տրանսպորտային միջոց(ներ) ՀՀ տարածք ներմուծած ֆիզիկական անձինք:
Երեւան քաղաքի բնակիչները վարկային պայմանագիր կնքելու նպատակով մինչեւ 2011թ. մարտի 25-ը ներառյալ պետք է դիմեն ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ մարզի բնակիչները՝ համապատասխան մարզպետարան: Քաղաքացիները պետք է ներկայաց֊նեն անձնագրի, սոցիալական քարտի (սոցիալական քարտ չունենալու դեպքում՝ տեղեկանք այդ մասին) պատճենը, 2011 թ. հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաարտահանման մաքսային հայտարարագրի եւ իր անվամբ ՀՀ տարածք ներմուծելու փոխադրման ամփոփագրի պատճենները, տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկանք՝ տրված մարզի բնակչին՝ մարզպետարանի, իսկ Երեւան քաղաքի բնակչին՝ Մաքսատան կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել