Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏԵՆ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ

Մարտ 04,2011 00:00

Հայ գործազուրկների նպաստների չափն այլեւս կախված չի լինի նվազագույն աշխատավարձի չափերից (մինչեւ հիմա նպաստը կազմում էր նվազագույն աշխատավարձի 60%-ը): Երեկվա նիստում կառավարությունը նպատակահարմար համարեց նպաստի չափի որոշումը վերապահել իրեն: Կառավարության այս որոշումը, թերեւս, պայմանավորված է նրանով, որ տարեսկզբին նվազագույն աշխատավարձը ավելացավ 2500 դրամով: Եթե նման որոշում չընդունվեր, ապա ներկայիս 18 000 դրամ գործազրկության նպաստի փոխարեն գործազուրկը կստանար 19500 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել