Հայաստանում շինթույլտվություն ձեռք բերելու համար ոչ միայն շատ փող, այլեւ ամուր նյարդեր են հարկավոր: Ավելի քան 137 օր, 1 միլիոն դրամ ու 20 գործառույթ է պահանջվում՝ անհրաժեշտ թույլտվությունը ստանալու համար: Կառավարությունը որոշեց խնայել գործարարների նյարդերը, բայց ոչ փողերը: Երեկվա նիստում շինարարական օբյեկտների կառուցապատման ընթացակարգերը կանոնակարգելու մասին որոշում է ընդունվել: Արդյունքում 137 օրվա փոխարեն քաղաքացուց կպահանջվի ընդամենը 27 օր, 20 գործառույթն էլ կկրճատվի 13-ով: Նոր որոշմամբ, սակայն, չեն կրճատվի ծախսերը: Վարչապետը համոզված է, որ շինթույլտվությունների ամբողջ գործընթացը էական փոփոխություններ կբերի բիզնես միջավայրի բարելավման հարցում: