Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԶԱԶԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

Մարտ 04,2011 00:00

ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն անդրադառնալով երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ ոստիկանության պահվածքին՝ «Առավոտին» ասաց. «Ոստիկանական համազգեստով հանցագործի եւ լպիրշ փողոցայինի պես իրեն պահող Բազազին (ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալին) նման լիազորություններով օժտել է իր ղեկավարը՝ Ներսիկ Նազարյանը, որը վերջին ասուլիսի ժամանակ հարցին, թե արդյոք Մելքոնյանի պահվածքը մնացած ոստիկաններին օրինակ չի՞ ծառայի, պատասխանել էր. «Չէ, չէ, այ եթե իրանից հետո մյուսներն էլ սկսեն նույն բանը անել, կասենք՝ օրինակ է ծառայում: Բայց հրաման եմ տվել՝ միայն ինքը, ուրիշները չանեն»: Նազարյանն անմիջական պատասխանատուն է բազազների նման պահվածքի:
Ի դեպ, միջազգային կազմակերպությունների կազմակերպած հարցման համաձայն՝ Վրաստանի բնակչության 85%-ը վստահում է ոստիկանությանը (նույն հարցման համաձայն՝ նախագահին եւ ՆԳՆ նախարարին վստահում է 55-60%-ը): Բարձրաստիճան ոստիկանների մասնակցությամբ այս հերթական միջադեպը խոսուն օրինակ է, թե ինչպես է ՀՀ վարչապետը վերահսկում իր ենթակայության տակ գտնվող պետական մարմինները, ինչպիսի «աշխատաոճ է որդեգրել» ՀՀ կառավարությունը եւ ինչ վստահություն ունի հասարակության մեջ ՀՀԿ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համատեղ «բարեշրջումների» ենթարկված ՀՀ ոստիկանությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել