Մարտի 1-ին երեկոյան, ժամը 21-ի սահմաններում Կապանում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից կառուցվող բիզնես- կենտրոնի շինարարության ժամանակ տեղի ունեցած դժբախտ դեպքի հետեւանքով մահացել է շինարարաներից մեկը: Երեւանի բնակիչ՝ 44-ամյա Արթուր Հակոբյանը երկրորդ հերթափոխի ժամանակ աշխատելիս վայր է ընկել շենքի 4-րդ հարկից: Շտապօգնության մեքենայով նրան Կապանի հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջովել փրկել նրա կյանքը, հիվանդանոց հասնելուց 20 րոպե անց Արթուրը մահացել է: Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ նա հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, մարմնական խիստ ծանր եւ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով: «Ըստ մեր նախնական ախտորոշման՝ գլխուղեղի սալջարդ ուներ, գանգուղեղային վնասվածք, աջ ազդրի դեկորային կոտրվածք եւ այլ վնասվածքներ նաեւ մարմնի մյուս մասերում»,- ասում է Սարիկ Աթաջանյանը: