«Առավոտում» (02.03.2011) տպագրված «Քաղաքացու տունը համայնքին են նվիրել» հոդվածի առնչությամբ լրացուցիչ տեղեկացնում ենք, որ Լուսինե Խաչատրյանը Ռուսթավելու 8 հասցեի գրանցումից դեռեւս 2008 թվականին հանվել է: Հիշեցնենք, որ Ռուսթավելու 8 հասցեի բնակարաններն իրենց հողով դարձել են համայնքային սեփականություն՝ այն բանից հետո, երբ հարեւաններ Լարիսա Ջամվելյանը եւ ինքնակամ շինությունում բնակվող Լուսինե Խաչատրյանը իրենց համատեղ օգտագործման տարածքները՝ խոհանոցը, զուգարանը եւ ցախանոցը, այլեւս իրար մեջ չեն կիսել: Լուսինե Խաչատրյանն այս տարածքների դռների վրա կողպեքներ է դրել: Բացի այդ, այս հասցեի տարածքի սահմանների ճշտումը խեղաթյուրված է, ավտոտնակը տարածքի մեջ չի մտնում, սակայն անզեն աչքով էլ երեւում է, որ այն այս հասցեում պետք է որ գրանցված լինի: