ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը մարտի 1-ին մեկնեց Մալթա, որտեղ կմասնակցի 2013 թվականի Եվրոպայի կանանց առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլին: Տա Կալի քաղաքի «Սենտենարի» ստադիոնում կայանալիք հանդիպումներում մեր թիմի մրցակիցները լինելու են Մալթան, Ֆարերյան կղզիները եւ Վրաստանը: Մրցաշարը կտեւի մարտի 3-8-ը եւ այդ ընթացքում հավաքականները պետք է անցկացնեն երեքական հանդիպում: Այսօր հայ ֆուտբոլիստները ուժերը կչափեն Ֆարերյան կղզիների, մարտի 5-ին՝ Վրաստանի եւ մարտի 8-ին՝ Մալթայի հետ: Ըստ կանոնակարգի, միայն խմբում առաջին տեղը գրավող հավաքականը որակավորման փուլում հանդես գալու իրավունք կստանա:
Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը թիմ հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ.
Աննա Կարապետյան, Թագուհի Գրիգորյան:
Պաշտպաններ.
Հասմիկ Երեմյան, Վարդինե Խանզատյան, Արմինե Խաչատրյան, Սոնա Շահինյան, Մարինե Կարապետյան:
Կիսապաշտպաններ.
Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Քրիստինե Մանգասարյան, Լիլիթ Կարապետյան, Էլեոնորա Դավթյան, Արփինե Արզումանյան:
Հարձակվողներ.
Քրիստինե Հակոբյան, Քրիստինե Ալեքսանյան, Գայանե Կոստանյան, Օլգա Օսիպյան, Մարիամ Ստեփանյան: