Կապանի «Գանձասար» թիմը Աշգաբադում ավարտված ֆուտբոլի Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկության եզրափակչում 1:2 հաշվով զիջեց տեղի «Ալթին Ասիրին»: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի թիմը գրավեց երկրորդ տեղը՝ միեւնույն ժամանակ արժանանալով $10 հազար դրամական պարգեւի: Հիշեցնենք, որ «Գանձասարը» խմբային մրցաշարում «Ալթին Ասիրի» նկատմամբ հաղթանակ էր տարել: