Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանի վեցերորդ հաղթանակը

Մարտ 02,2011 00:00

Դոհայում ընթացող շախմատի միջազգային ֆեդերացիայի «Մեծ մրցանակ» շարքի վերջին մրցաշարում երեկ կայացան 7-րդ տուրի պարտիաները: Վեցերորդ հաղթանակը տարավ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա սպիտակ խաղաքարերով 46-րդ քայլում պարտության մատնեց Քաթարը ներկայացնող Ժու Չենին: Հայ շախմատիստուհիների առաջատարը խաղացված յոթ տուրերում միայն մեկ անգամ չի հաղթել՝ միավորը բաժանելով Լիլիթ Մկրտչյանի հետ: Էլինան 6,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից 1,5 միավոր պակաս է վաստակել նույն օրը Պիա Կրամլինգի նկատմամբ առավելության հասած ֆրանսիացի Մարի Սեբագը: Դոհայում առաջին հաղթանակը գրանցեց հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը: Նա սեւերով հաղթեց Չինաստանը ներկայացնող Սյույ Յուհային եւ երեք միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ յոթերորդ հորիզոնական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել