«Այս աշխարհում ապրելու, արեւի տակ տեղ ունենալու համար պետք է ուղղակի գոյատեւության պայքար մղել ամեն օր»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում օրերս կայացավ հանդիպում արվեստագետի հետ, որի ընթացքում նա պատասխանեց նաեւ հանդիսատեսի հարցերին:
Սոս Սարգսյանը գնահատեց իր՝ Համազգային պետական թատրոնի անցած ճանապարհը, նշելով, որ այն շատ դժվարին է եղել՝ լույս չկար, փորձերը մոմի լույսի տակ էին անցնում: Նա ասաց, որ թատրոնի առաջին ներկայացումները հրաշալի են անցել եւ հպարտորեն ավելացրեց, որ ներկա լինելով «Լիր արքա» ներկայացման ցուցադրություններին Բեռլինում, Լոնդոնում, Թբիլիսիում՝ ամենալավը իր բեմադրածն է համարում:
«Ես շատ պահպանողական մարդ եմ, հատկապես, երբ բանը թատրոնին է վերաբերում»,- ասաց նա, հավելելով, որ թատրոնի ուժը նրա պահպանողականության մեջ է:
Ինչպես դերասանն է նշում, կինոյի ասպարեզում իր համար մեծ նշանակություն ունեցավ Հենրիկ Մալյանի «Եռանկյունին», որից հետո այլ դերեր էլ ստացավ: Սոս Սարգսյանը խոսեց նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին: Նա մեջբերեց Խաչատուր Աբովյանի խոսքերը՝ «Օրհնվի էն սհաթը, որ ռուսի օրհնած ոտքը Հայոց լիս աշխարհը մտավ» ու խորհուրդ տվեց հայ մտավորականությանը՝ կապը չկորցնել «Разорванное время» գրքերի շնորհանդեսը: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն էլ նշել էր, որ գրական փորձերը Սոս Սարգսյանի համար նոր չեն, բայց այս վերջին գրքերում ստեղծված են այնպիսի կերպարներ, որոնք երկրում քարը քարին են դրել, արարել, պայքարել բարու համար։