Մասնագետները վկայում են, որ «ֆրանսիական համբույրը» կյանքի համար վտանգավոր է: Սերն արտահայտելու՝ շատերի կողմից սիրված համբույրի այս տարբերակը կարող է ալերգիայի ծանր տեսակների հանգեցնել: ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց համար, որոնք տառապում են ալերգիայով եւ ասթմայով, «ֆրանսիական համբույրը» ծայրահեղ վտանգավոր է: Թուքը պարունակում է մեծ թվով ալերգեններ, որոնք օրգանիզմում մնում են երկար, առաջացնելով հարբուխ, քոր, ցան: