Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի կոմիտեն եւ Եվրոպայի եպիսկոպոսական կոնֆերանսների խորհուրդը բելգրադյան հանդիպման հանրագումարային փաստաթղթում Եվրամիության երկրներին վճռական քայլերի կոչ են անում՝ ընդդեմ աշխարհում քրիստոնյաների հանդեպ խտրականության: Փաստաթուղթն ընդունվել է փետրվարի 18-20-ին Բելգրադում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որի գլխավոր թեման էր՝ «Ազգային նույնականացումը եւ եվրոպական ինտեգրացիան. քրիստոնյաների ավանդը»:
Եվրոպական եկեղեցիների ներկայացուցիչներն ընդգծել են, որ «քրիստոնյաների հետապնդումները չպետք է անպատիժ մնան»:
Եվրոպական եկեղեցիների ներկայացուցիչները նշել են, որ կրոնական ազատության մասին պետք է խոսել ոչ միայն մարդու անձնական կյանքի շրջանակներում, այլեւ պետության մակարդակով եւ, որ ցանկացած ժողովրդավարական հասարակություն պետք է պատրաստ լինի պաշտպանել իր քաղաքացիների կրոնական ազատության իրավունքը: