Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանում մի գրախանութ էլ է փակվում՝ Հանրապետության հրապարակում գտնվող «Անի» գրատունը: Բոլոր հեղինակների գրքերն այս օրերին վերադարձվում են:
Ինչպես հայտնում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով bybook.am-ը, սեփականատիրոջ խոսքով, գրախանութն իբր փակվում է նորոգման համար: Հարկ է նշել, որ ժամանակին «Ավասսա» գրախանութն էլ այդ պատճառաբանությամբ փակվեց, իսկ հետո տարածքը վերածվեց կոշիկի խանութի: Հիշեցնենք, որ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք: