Երեկ կայքերից մեկում տեղեկատվություն էր դրված այն մասին, թե Գ. Սունդուկյանի անվան թատրոնում հրդեհ է բռնկվել եւ մեծ թվով հրշեջ մեքենաներ են հավաքվել: Թատրոնի հերթապահ բաժնի աշխատակցուհին հավաստիացրեց, որ ընդամենը մի փոքր ծխացել է, լուրջ բան չկա. «Ուղղակի մարդիկ լուն ուղտ են դարձրել»: Ավելի ուշ պարզվեց, որ ժամը 15.20-ին իսկապես ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել թատրոնում, ու դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական պետական թատրոնի փայտե դեկորների պատրաստման արտադրամասը: Ըստ ԱԻՆ-ի, հրդեհը մարվել է ժամը 15.30-ին: