Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ՉԻ ԾԱՎԱԼԻ

Մարտ 02,2011 00:00

Ղազախստանի անփոփոխ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարվել է նախընտրական քարոզարշավից՝ զգալով, որ ընտրողների 55 տոկոսն առանց այդ էլ պատրաստ է իրեն աջակցել: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Ղազախստանում ապրիլի 3-ին տեղի են ունենալու նախագահի արտահերթ ընտրություններ: Հիշեցնենք, որ հունվարի վերջին Ղազախստանի 80-ամյա նախագահը մերժել էր խորհրդարանի հնազանդ մեծամասնության նախաձեռնությամբ հինգ միլիոն ընտրողների խնդրանքը՝ հանրաքվեի միջոցով եւ առանց ընտրությունների անցկացման Նազարբաեւի՝ որպես երկրի նախագահի, լիազորությունները երկարաձգել մինչեւ 2020թ.-ն՝ փոխարենը նշանակելով նախագահի արտահերթ ընտրություններ ու հայտարարելով, թե ինքը կմասնակցի դրանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել