Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԲԱՆԿԸ

Մարտ 02,2011 00:00

Զինված երկու հանցագործ դիմակներով մտել եւ կողոպտել են Մոսկվայի բանկի Վլադիկավկազի գրասենյակը: Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, փոխանցում է, թե հանցագործները մոտ 200 մլն ռուբլի են տարել: Կողոպտիչները երկուշաբթի երեկոյան կոտրել են գրասենյակի հետին մասի պատուհանը, ներխուժել են դրամարկղի տարածք, կապել են բանկի երկու աշխատակցուհիներին եւ գողացել են շուրջ 180 մլն ռուբլի, 200 հազար դոլար եւ 324 հազար եվրո: «Քանի որ բանկի աշխատակիցներն այդ պահին գտնվել են գրասենյակում, զգուշացման ազդանշանը անջատված է եղել»,- պատմել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, թե արդեն կասկածյալներ կան: Ի դեպ, Մոսկվայի բանկը գտնվում է ՎՏԲ պետական բանկին վաճառվելու գործընթացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել