Լրահոս
Օրվա լրահոսը

British Airways-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մարտ 02,2011 00:00

\"\"Բրիտանական իշխանությունները դատապարտել են երկրի խոշորագույն British Airways ավիաընկերության նախկին աշխատակցին՝ ահաբեկչության նախապատրաստման համար: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Քննության տվյալներով, բանգլադեշցի Ռաջիբ Քարիմը, ով համակարգչային մասնագետ է աշխատել ավիաընկերությունում, ահաբեկչության կազմակերպման ծրագիր է մշակել «թիվ մեկ ահաբեկիչ» դարձած Անվար ալ-Ավլաքիի հետ:

31-ամյա Քարիմը մեղավոր է ճանաչվել մեղադրանքի չորս կետերով, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: Հանցագործն իրեն մեղավոր է ճանաչել միայն 3 դրվագներով: Դատավճիռը պաշտոնապես հրապարակվելու է 2011թ. մարտի 18-ին:

Հայտնի է, որ Քարիմը 2006-ին միտումնավոր ժամանել է Մեծ Բրիտանիա եւ ընդունվել աշխատանքի British Airways-ում, որպեսզի կարողանա իրագործել ծրագրված ահաբեկչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել