Այսօրվանից Երեւանի «Հայփոստի» բաժանմունքներում առավոտյան ժամը 9-ից մինչեւ 20:00-ը քաղաքացիներին կվճարվեն կենսաթոշակները: Գործընթացը կտեւի մինչեւ մարտի 5-ը ներառյալ: Մարտի 9-ից սկսած, ժամը 9-ից մինչեւ 16:00-ն կենսաթոշակները կառաքվեն տուն՝ փոստատարի միջոցով, իսկ 16:00-ից մինչեւ 19:00 կվճարվեն փոստային բաժանմունքներում:
Դժգոհությունների եւ առաջարկությունների դեպքում «Հայփոստ» ընկերությունը կոչ է անում զանգել «թեժ գծի» հեռախոսահամարներով՝ 514-666, 514-667: