Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԼՄԱՅԻ ՑՈՒՅՑՆ ԷԼ՝ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

Մարտ 02,2011 00:00

Երեկ ՀՀ նախագահի նստավայրի առաջ Դալմայի այգիների հողակտորների նախկին վարձակալները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: «Էկոլուրի» մատուցմամբ, նախկին հողօգտագործողները պայքարում են ավելի քան 7 տարի եւ այսօր էլ չեն համակերպվում, որ իրենց տարիների տանջանքը միանգամից ջուրը լցվեց: 2004 թ. մարտին ՀՀ կառավարությունն ընդունեց Երեւանի քաղաքապետարանին այդ տարածքների տիրապետման իրավունքի փոխանցման մասին 1530-Ն որոշումը: Ըստ այդմ՝ Երեւանի քաղաքապետարանն այդ տարածքները վաճառեց տարբեր անձանց՝ օրինական տերերին զրկելով իրենց իրավունքներից: Նշենք, որ Դալմայի այգիները ճանաչվել են որպես պատմական, մշակութային եւ բնապահպանական արժեքներ: Ներկայումս մի քանի գործ արդեն դիտարկման է ընդունվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Կա նաեւ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի 2008թ. որոշումը, որում ասվում է, որ Դալմայի այգիների հետ կապված՝ Հայաստանը խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների մի քանի կետեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել